Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թշվառ կարծիք

Թշվառ կարծիք
10.08.2023 | 21:07

Մայիսի 6-ին ԱԺ-ում Ն. Փաշինյանն ասել է.

«... Կներեք, գուցե լավ չհնչի, բայց ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ՀՀ արտաքին քաղաքականությունը ստեղծվում է: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: ՈՒրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես «Ճ կլասի երկիր», և ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ և իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել...»։

Իմ համոզմամբ, այս արտահայտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ ներկա վարչախմբի ղեկավարը շարունակում է նսեմացնել, ոտնակոխ անել անկախության նորագույն շրջանի բոլոր նշանակալի ձեռքբերումերը:

Սա «աննախադեպության» տենդի ախտանշաններից է:

Վտանգված է այն պետությունը, որի պատմության հաղթական ու լուսավոր շրջանի արտաքին քաղաքականության մասին այսպիսի թշվառ կարծիք է հայտնում նրա վարչապետը:

Արա ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5741

Մեկնաբանություններ